«Այսօր, սկսած 23։00-ից, ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժը»․ Սուրեն Քրմոյան
![]() Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանն անդրադարձել է ՀՀ քաղաքացիների տեղաշարժի և հանրային ծառայությունների իրականացման նկատմամբ սահմանափակումներին։ «Որոշումը ուժի մեջ մտնելուց սկսած՝ այսօր 23։00-ից, ՀՀ-ի ամբողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքը, սահմանվում է ինքնամեկուսացում իրենց բանկարանում կամ իրենց գտնվելու վայրում»,- ասել է Քրմոյանը՝ նշելով, որ մեր ազգաբնակչությունը տնից կարող է դուրս գալ բացառիկ դեպքերում՝ կենսական անհրաժեշտությունից ելնելով գնումներ կատարելու, մթերային խանութներ, դեղատներ և շուկաներ գնալիս։ Սակայն, ըստ պաշտոնյայի, սա չի նշանակում, որ օրը մի քանի անգամ պետք է քաղաքացիները դուրս գան։ «Մարդիկ հնարավորություն ունեն մասնակցելու հոգեհանգստի արարողությունների, խնամքի կարիք ունեցող մարդկանց այցելելու, միևնույն ժամանակ, թույլատրվելու է բնակության վայրի անմիջական տարածքում ֆիզիկան վարժություններ կատարել»,- նշեց նա՝ տեղեկացնելով, որ պարետի որոշմանը կից արդեն կա ձևաթուղթ, որը կոչվում է տեղաշարժի թերթիկ։ Ամեն անգամ տանից դուրս գալուց մեր քաղաքացիները պետք է լրացնեն այդ թերթիկը»։ ![]() |

«Ոստիկանությունն ու ՔԿ-ն պատրաստվո՞ւմ են հայտնել՝ պահպանվե՞լ են դեպքին վերաբերող բոլոր տեսագրությունները». Մհեր Կարագոզյան
7201:00
Հաքերները գաղտնի զեկույցներ են հրապարակել Բեռլինի ԱԹՍ-ների նկատմամբ խոցելիության մասին
9700:00
«Սարսափելի է, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ պատշաճ կերպով չի խոսում Ջերմուկի մարտերի մասին». Սոնա Աղեկյան
93Երեկ, 23:18
«Շարունակելու ենք բարձրաձայնել Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու ու դրա հետքերը ջնջելու փաստերը». Դանիել Իոաննիսյան
63Երեկ, 22:48
«Թե այս ժողովրդին անկախությունից ի վեր իրապես կրթած լինեին, իրար աջուձախ ամեն օր չէին փրթի». Վահե Գրիգորյան
65Երեկ, 22:30
«Ո՛չ առևտուրը, ո՛չ բարեկամական հարաբերությունները, ո՛չ խաղաղությունը նրանց չեն զսպելու, եթե դիմացն ուժ չլինի». Դավիթ Մանուկյան
100Երեկ, 22:12

