ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը
![]() ՀՀ կառավարությունը մարտի 12-ի նիստում հաստատեց «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը: Այն մշակել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: Ծրագրի նպատակը տարածաշրջանում մրցունակ ու տեխնոլոգիապես առաջատար երկիր դառնալն է: «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրով 2020թ. 45 հայ ձեռներեցներ հնարավորություն են ստանում հատուկ մասնագիտական ծրագերով այցելել «գիտության և նորարարությունների» կենտրոն՝ Սիլիկոնյան հովիտ, ստանալու ձեռնարկատիրական և բիզնես գիտելիքներ, արտադրանքը ճիշտ ներկայացնելու հմտություններ, հանդիպել ներդրողների և վենչուրային կապիտալիստների հետ: Ինչպես նշեց Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, այս տարվա փետրվարի 13-ին տեղի է ունեցել Դրեյփերի համալսարանի գարնան շրջանի դասընթացների համար ընտրության փուլը: Ստացված 109 հայտերից հաղթող են ճանաչվել 5 ձեռներեցներ, ովքեր կստանան 100% ամբողջական պետական կրթաթոշակ: Եվս 3 գաղափարների հեղինակների հաճելի անակնկալ է մատուցել Դրեյփերի համալսարանի նախագահը. հաշվի առնելով մասնակիցների նորարարական մտածողությունը և գաղափարների զարգացման ներուժը՝ տրամադրվել է 50% կրթաթոշակ՝ Դրեյփերի համալսարանում սովորելու համար: Բարձր գնահատելով այս ծրագրի կարևորությունը՝ «Իմ Քայլը» հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել հոգալու 3 հաղթողների հավելյալ 50% ուսման վարձը: Ընթացիկ տարում նմանատիպ ևս 2 մրցույթ կանցկացվի: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
