Երևան`   +29 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Հայտնի են ԱՄՆ-ում նախնական ընտրությունների արդյունքները

1691
Չորեքշաբթի, 11 մարտի, 2020 թ., 15:25
Հայտնի են ԱՄՆ-ում նախնական ընտրությունների արդյունքները

ԱՄՆ նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը քվեների 31 տոկոսի հաշվարկի արդյունքով մարտի 10-ի փրայմերիզներում Միչիգան նահանգում հաղթանակ է տարել՝ հավաքելով ձայների 52,3 տոկոսը, հայտնում է Fox News-ը :Նրա հակառակորդ՝ Վերմոնտ նահանգի սենատոր Բեռնի Սանդերսը հավաքել է ձայների 42,2 տոկոսը: Սանդերսն առաջատար է Վաշինգտոնի ու Հյուսիսային Դակոտայի նահանգներում:

Նախնական ընտրություններ են անցկացվել Միչիգան, Միսսուրի, Միսիսիպիի, Վաշինգտոն, Հյուսիսային Դակոտա, Այդահո նահանգներում:

Միչիգանի փրայմերիզում ընտրում են պատվիրակներ, որոնք դեմոկրատների առաջիկա ազգային համագումարում պաշտպանում են ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու այս կամ այն հավակնորդին:

Ավելի վաղ, ըստ 18 նահանգների փրայմերիզների արդյունքներով, համաձայն Fox News հեռուստաալիքի՝ Բայդենն առաջատար է իրեն պաշտպանող պատվիրակների թվով՝ 670 ձայն, Սանդերսը՝ 574: Նախագահական ընտրություններին մասնակցելու համար հարկավոր է հավաքել բոլոր 3979 պատգամավորներից առնվազն 1991-ի քվեն: