Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Մեր սահմաններին մոտեցավ դե-ֆակտո տնտեսական ճգնաժամը». Արման Աբովյան

306
Երեքշաբթի, 10 մարտի, 2020 թ., 15:25
«Մեր սահմաններին մոտեցավ դե-ֆակտո տնտեսական ճգնաժամը». Արման Աբովյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրել է. «Դե՛ ինչ, ժողովուրդ ջան, մինչև երկրի հպարտ քաղաքացիները զբաղված են ներքաղաքական արիշ-վերիշներով, մեր սահմաններին մոտեցավ դե-ֆակտո տնտեսական ճգնաժամը։ Այո՛, հարգելիներս, այսօրվանից կարելի է փաստել, որ աշխարհում սկսվեց ծանրագույն տնտեսական ճգնաժամ։ Համաշխարհային տնտեսաֆինանսական կառույցները երեկ վաղ առավոտից ցնցվում են հիմնական տնտեսական ցուցանիշների անկումից։ Նավթն արդեն վաճառվում է 31 դոլարով, սա նվազագույն գինն է 1991 թվականից։
Ռուսաստանում կտրուկ ընկավ ռուսական ռուբլու փոխարժեքը։ Հիշեցնեմ պարզապես, որ դա նվազագույնը նշանակում է Ռուսաստանից Հայաստան եկող ֆինանսների պակասություն և զուգահեռ ուղղակի կորուստներ, մենք, ըստ երևույթի, կկորցնենք նաև աննուղակի ձևավորվող եկամուտները, որոնք կապ ունեն Ռուսաստանի հետ։
Սա բնավ խուճապ չի, սա ուղղակի տագնապի նշան է։
Պատրա՞ստ ենք մենք արդյոք, թե՝ ոչ»: