«Հանձնարարական եմ տալիս ու մեկ տարի հետո իմանում, որ այն կատարված չէ. սա ի՞նչ է նշանակում». Փաշինյանը՝ Աղաջանյանին
![]() Կառավարության այօսրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմելով Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, անդրադարձավ վաղուց ներկայացրած իր հանձնարարականին. «Խոսքը մեր տարբեր գերատեսչություններում տեղադրվող տարբեր ապարատների մասին է՝ վճարումների, սուրճի և այլն: Ես հանձնարարական էի տվել, որ էդ գործառույթներն իրականացվեն մրցույթներով, այսինքն՝ ուղիղ որոշումներով նման հարցերը չկարգավորվեն: Բայց ես տեղեկանում եմ, որ կարծես թե այդ հանձնարարականից հետո դեպք ենք ունեցել, երբ ուղիղ գնում ենք իրականացրել այդ ծառայության, ընդ որում՝ ինչքան հասկանում եմ, այդ ապարատները տեղադրելու համար պետությանը ոչ մի վճարում չի արվում: Կարծում եմ՝ տեխնիկական առաջադրանքներով պետք է փորձենք մրցույթ հայտարարել և վարձավճար վերցնել, մի հատ տեսնենք էդ տարբերակով հետարքրքվող կա՞, թե չէ: Իմ տրամաբանությամբ էդ էդքան էլ տրամաբանական չէ, երբ ընկերությունը պետական տարածքն օգտագործում ա սեփական բիզնեսի համար ու վարձավճար չի տալիս... Պարո՛ն Աղաջանյան, շատ մեծ պրոբլեմ ա, երբ ես հանձնարարական եմ տալիս և դրանից մեկ տարի հետո իմանում եմ, որ այն լիարժեք և ամբողջովին կատարված չէ, սա ի՞նչ է նշանակում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով. «Բոլոր էն գերատեսչություններում, որտեղ տեղադրված են նման ապարատներ, բոլոր էդ ծառայությունների համար արա՛գ հայտարարել մրցույթ ու ձևակերպել, որ պետք ա վճարեն պետությանը»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
