Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Գերազանցելով 24 մլն դրամի շեմը՝ գործողությունից հանել են ՀԴՄ-ն ու գրանցել նույն հասցեի այլ սուբյեկտի անունով

315
Չորեքշաբթի, 04 մարտի, 2020 թ., 15:20
Գերազանցելով 24 մլն դրամի շեմը՝ գործողությունից հանել են ՀԴՄ-ն ու գրանցել նույն հասցեի այլ սուբյեկտի անունով

ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ այս պահին միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն հայտ է ներկայացրել շուրջ 32 հազար սուբյեկտ: Ինչպես հայտնի է, 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել միկրոբիզնեսը հարկերից ազատելու համակարգը: Առանձին հարկ վճարողների մոտ, սակայն, արձանագրվել են որոշակի ռիսկեր: Մասնավորապես՝ գերազանցելով 24 մլն դրամի շեմը՝ գործողությունից հանել են ՀԴՄ-ն և այն նույն հասցեում գրանցել մեկ այլ սուբյեկտի անունով: Կան ռիսկեր նաև առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում (օրինակ՝ ոսկու շուկաներ) գործունեություն իրականացնող առանձին տնտեսվարողներ իբրև իրացնում են «սեփական արտադրանք (զարդեր)»՝ գործելով միկրոձեռնարկատիրության համակարգում: Սակայն առկա են ռիսկեր, որ իրականում նրանք իրականացնում են առք ու վաճառքի գործունեություն, որի դեպքում չեն կարող հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: