Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Մարդը էսօր մտածում ա՝ մութը ընկնի, լույսը չբացվի». Գ. Ծառուկյանը «տնտեսական հեղափոխության» մասին

326
Երեքշաբթի, 03 մարտի, 2020 թ., 11:45
«Մարդը էսօր մտածում ա՝ մութը ընկնի, լույսը չբացվի». Գ. Ծառուկյանը «տնտեսական հեղափոխության» մասին

ԱԺ-ում լրագրողի հարցին՝ շարունակո՞ւմ եք պնդել, որ չկա տնտեսական հեղափոխություն, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց տնտեսության մեջ զարգացել եմ, այդ փորձին լիարժեք տիրապետում եմ: Ես առաջին իսկ օրն եմ ասել՝ այդ ծրագրով տնտեսական հեղափոխություն չի կարող լինել:

Մարդիկ, գյուղացիները ինչ ունեցվածք, վարկեր ունեցել են բանկերի տակ, գոնե դրանք պիտի հետ վերադարձվեր, որ մարդը զգար հեղափոխության քայլ է կատարվում: Արդեն գարուն է, գնացեք մի հատ մարզերում ժողովրդի հետ խոսեք՝ ո՛չ սերմ կա, ո՛չ մեխանիզացիա, ո՛չ սալյարկա, ո՛չ սիլիտրա, ինչո՞վ պետք է մարդիկ զարգանան, ի՞նչ տնտեսական հեղափոխության մասին է խոսքը»:

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ երբ հայտարարվեց տնտեսական հեղափոխություն մասին՝ հազարավոր վարկառուներ կային, այդ վարկառուների թիվը փոխանակ նվազեր, ավելացավ. «Այսինքն՝ տնտեսական հեղափոխությունից մեկ տարի անցավ, միլիոն ու կես վարկառուն պիտի դառնար 1 միլիոն 200 հազար, 1 միլիոն, հիմա դառել ա՝ 1 միլիոն 650 հազար... Մարդը էսօր մտածում ա՝ մութը երբ ընկնի՝ լույսը չբացվի, որ առավոտ պրոբլեմ չունենա, ունեցվածքը չկորցնի, չգան՝ տանեն տունը, հողը»: