Ռուսաստանը հրաժարվում է երաշխավորել Սիրիայում թուրքական ավիացիայի անվտանգությունը
1901
Երկուշաբթի, 02 մարտի, 2020 թ., 09:55
Ռուսական զորքերը չեն կարող երաշխավորել Սիրիայում թուրքական ավիացիայի անվտանգությունը: Այս մասին հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար Օլեգ Ժուրավլևը, հայտնում է ТАСС-ը: Նախօրեին սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել էր, որ փակում է օդային տարածքը երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում, ներառյալ Իդլիբ նահանգում, և կոչնչացնի հակառակորդի ինքնաթիռները: Ժուրավլևը նշել է, որ Սիրիայի կառավարությունը ստիպված է եղել նման որոշում կայացնել օդային տարածքում սրված իրավիճակի պատճառով: «Այս պայմաններում Ռուսաստանի ուժերի խմբերի հրամանատարությունը չի կարող երաշխավորել Սիրիայի երկնքում թուրքական ավիացիայի թռիչքների անվտանգությունը»,- հավելել է Ժուրավլևը: |
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
7509:24«Բաքվի հերթական պահանջները». Արմենուհի Վարդանյան
9602:30«Կարելի է միայն ենթադրել, թե ինչեր է երգել Արայիկ Հարությունյանը»․ Ստեփան Դանիելյան
104Երեկ, 17:30«Տավուշն առաջին թիրախն է, երկրորդն արդեն Արարատը կլինի»․Տիգրան Աբրահամյան
82Երեկ, 17:24«Մեկ րոպե ուշացումը կործանարար է»․ Էդգար Ղազարյան
90Երեկ, 17:18Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
79Երեկ, 16:54