Իրանում կորոնավիրուսից մահացել է ոչ թե 34, այլ՝ 210 մարդ․ #BBC
1866
Շաբաթ, 29 փետրվարի, 2020 թ., 11:45
![]() Իրանում կորոնավիրուսի հետևանքով առնվազն 210 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է BBC հեռուստաընկերության իրանական ծառայության թղթակիցը՝ վկայակոչելով երկրի հիվանդանոցներում իր աղբյուրներին: Զոհերի մեծ մասը երկրի մայրաքաղաք Թեհրանից և Կում քաղաքից են, որտեղ առաջին անգամ ի հայտ են եկել Covid-19 վիրուսով վարակման դեպքերը: Ուրբաթ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել էր մահվան 34 դեպքի մասին: Նախարարության խոսնակ Կիանուշ Ջահանփուրը պնդել է, որ ներկայացված թվերը թափանցիկ են և մեղադրել է BBC-ին՝ իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածելու համար: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
