Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Ռուսաստանը Մեծ Բրիտանիային վաճառել է ռեկորդային արժեքով ոսկի

832
Ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ., 16:15
Ռուսաստանը Մեծ Բրիտանիային վաճառել է ռեկորդային արժեքով ոսկի

Նախորդ տարի Ռուսաստանը ռեկորդային քանակով ոսկի է արտահանել Մեծ Բրիտանիա. դրա արժեքն ավելի քան 12 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը՝ կազմելով 5,33 միլիարդ դոլար: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը, գրում է РБК-ն: Այսչափ արտահանումը մեկ երրորդով գերազանցում է վերջին երեք տարվա ընթացքում աշխարհի բոլոր երկրներ վաճառքի ծավալին: Համեմատության համար նշենք, որ 2018-ին Միացյալ Թագավորությունը Ռուսաստանից ձեռք է բերել 433 միլիոն դոլար արժեքով ոսկի, իսկ 2017-ին՝ 1,1 միլիարդ դոլար: Ըստ Դաշնային մաքսային ծառայության՝ Մեծ Բրիտանիա արտահանվող ոսկու գրեթե ամբողջ ծավալը ոսկու ձուլակտորներ են: Եթե հաշվի առնենք Լոնդոնի չափանիշները՝ մեկ ձուլակտորի քաշը 12,5 կգ է, ապա Ռուսաստանը անցյալ տարի Մեծ Բրիտանիա է առաքել առնվազն 9 հազար ձուլակտոր: