Քննարկվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նախագիծը
Փետրվարի 27-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտակահ հանձնաժողովի նիստի օրակարգում ավելի քան 1 տասնյակ օրինագծեր են: Քննարկվում են ՀՀ քրեական օրենսգրքում, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին», «Բանկային գաղտնիքի մասին», «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցերը: Քրեական օրենսգրքում փոփոխությամբ առաջարկվում է քրեական պատիժ սահմանել բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար: «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով կարգավորվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հետ կապված հարաբերությունները, սահմանվում ուսումնասիրություն սկսելու հիմքերը, այն իրականացնելու իրավասու մարմինների շրջանակը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված այլ հարաբերություններ: Նիստին կարող եք հետևել այստեղ: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18