«Գաղտնի տեղեկությունը դուրս հանողը պիտի պատժվի». Սուրեն Պապիկյան
![]() Տարածքային կառավարման և զարգացման նախարար, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ 2 օր առաջ տուժողի կարգավիճակով հրավիրվել է ՀՔԾ՝ կապված իր կենսագրության էջերից մեկի հրապարակայնացման հետ: Հիշեցնենք՝ վերջերս հրապարակվել էր տեղեկություն, ըստ որի՝ զինծառայության տարիներին Ս. Պապիկյանն իր հրամանատարին դանակահարել է, այդ փաստով քրեական գործ է հարուցվել, և նա դատապարտվել է. հիմա արդեն դատվածությունը մարված է: Պապիկյանն այդ առիթով դիմել էր իրավապահ մարմիններին՝ պարզելու գաղտնի տեղեկության արտահոսքի հեղինակին: Նախարարը պնդեց, որ իր խնդիրը պետական պաշտոնյային վերաբերող գաղտնի տեղեկությունը դուրս հանողի հետ է: «ՀՀ-ում այլևս նման դեպք չպետք է լինի: Այն, ինչ գաղտնի է և իրավապահ մարմնի տիրույթում, պետք է մնա գաղտնի, իսկ այն դուրս հանողն էլ պիտի պատժվի»,- հայտարարեց նա: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
