Սուրեն Պապիկյանը՝ իր դատված լինելու մասին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեսաուղերձով պարզաբանում է տվել մամուլում հայտնված այն տեղեկությանը, թե ինքը կենսագրությունը սրբագրել է և որոշ տհաճ էջեր թաքցրել հանրությունից։ Նշվում էր, որ զինծառայության տարիներին Ս. Պապիկյանն իր հրամանատարին դանակահարել է, այդ փաստով քրեական գործ է հարուցվել, և նա դատապարտվել է. հիմա արդեն դատվածությունը մարված է: Նախարարն ասաց, որ այն, ինչ ասվել է, դրա մեջ կա ճշմարտություն, սակայն կա նաև թյուր մատուցման ձև: «Ես ափսոսում եմ, որ կյանքում այդպիսի հատված եմ ունեցել, սա փակված եմ համարում ինձ համար, իմ շրջապատի համար»,- նշեց նախարարը: Նա հայտնեց նաև, որ տեղի ունեցածը գաղտնի չի եղել, դա իմացել են իր բոլոր ընկերները: Սակայն իրավական առումով այս տեղեկատվությունը պահվում էր ոստիկանության գաղտնի բաժնում՝ որպես անձնական գաղտնիք: Դա հասանելի կարող էր լինել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի և տվյալ անձի համաձայնության առկայության պայմաններում: «Դիմում եմ ԱԱԾ պետին, ոստիկանության պետին, որպեսզի պարզեն, թե ո՞ւմ ձեռքով և ի՞նչ կերպ է իմ անձնական կյանքին վերաբերող գաղտնի ինֆորմացիան հրապարակվել»,- հայտնեց Ս. Պապիկյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18