Պուտինը խոսել է «ապագայի զենքի» մասին
![]() Ռուսաստանի բանակն ու նավատորմն առաջիկայում ևս կզինվեն նորագույն զինատեսակներով ու զինտեխնիկայով, այդ թվում՝ գերճշգրիտ համակարգերով, լազերային ու գերձայնային համալիրներով: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նախօրեին հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված միջոցառմանը: «Մի շարք հեռանկարային զինատեսակների, փաստացի՝ «ապագայի զենքի» հարցում մենք արդեն փորձարկումների փուլից անցել ենք մարտական հերթապահության մշտական պատրաստվածության փուլին»,- ասել է ՌԴ նախագահը: «Ռուսական մի քանի զինատեսակներ չունեն իրենց անալոգն աշխարհում: Դա նշանակում է, որ ՌԴ անվտանգությունը, պաշտպանունակությունը հուսալիորեն ապահովված են երկարաժամկետ հեռանկարում»,- հավելել է նա: Վ. Պուտինը, խոսելով «ապագայի զենքի» մասին, նկատի ուներ «Ավանգարդ», «Դաշույն» գերձայնային համակարգերն ու «Պերեսվետ» լազերային համակարգերը: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
