Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Թուրքերը կիսով չափ գրավել են Իդլիբի շրջանի Ալ-Նայրաբ քաղաքը». Կարեն Հովհաննիսյան

310
Հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ., 18:35
«Թուրքերը կիսով չափ գրավել են Իդլիբի շրջանի Ալ-Նայրաբ քաղաքը». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ որոշ աղբյուրների՝ թուրքական զորքը և Թուրքիայի աջակցությունը վայելող ռազմական խմբավորումներն այսօր կեսօրից հետո անցել են ինտեսիվ հարձակման: Հրթիռակոծել են Իդլիբի շրջանի Ալ-Նայրաբ քաղաքը, ինչի արդյունքում այժմ քաղաքի կեսը գտնվում է թուրքերի վերահսկողության տակ: Այս պահին Ալ-Նայրաբում ցամաքային ռազմական գործողություններ են ընթանում:
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ սիրիական բանակը ռմբակոծում է Քումայնասի, Թալ Մուսայբինի և Արիհայի թուրքական հենակետերը, իսկ ռուսական ռազմօդուժը ռմբակոծում է Շահրանազի և Հորթա Ջաբալ Շաշաբուլի այն հենակետերը, որոնք գտնվում են թուրքական կողմի աջակցությունը վայելող ռազմական խմբավորումների ձեռքում»: