Փետրվարի 17-ը Ապրիլյան պատերազմի հերոս Վլադիմիր Նարինյանի ծննդյան օրն է
![]() Փետրվարի 17-ն Ապրիլյան պատերազմի հերոս Վլադիմիր Նարինյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 23 տարեկան։ Վլադիմիրը ծնունդով Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից էր: Հետագայում ընտանիքը մշտական բնակության էր տեղափոխվել Արցախ՝ Մարտունի քաղաք: Վ. Նարինյանը 2003-2013թթ. սովորել և ավարտել է տեղի դպրոցներից մեկը, ընդունվել Արցախի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 2014թ. ուսումը կիսատ է թողել և անցել պարտադիր զինվորական ծառայության Մատաղիսի զորամասերից մեկում՝ որպես կրտսեր սերժանտ։ Ծառայության ընթացքում նա մշտապես աչքի է ընկել իր մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, նվիրվածությամբ ու զգոնությամբ։ 2016թ. ապրիլի 4-ին հակառակորդը արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ձեռնարկել էր ռազմական լայնամասշտաբ գործողություններ: Վլադիմիրը մարտական դիրքի մատույցներում ծավալվող գործողությունների ժամանակ ոչնչացրել է թշնամու մեծաթիվ զինծառայողների, կասեցրել հակառակորդի առաջխաղացումը դեպի պաշտպանության խորքը: Զոհվել է թշնամու արկակոծումից:
|

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
