Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Որտե՞ղ է ժողովուրդը». Հայկ Մարտիրոսյան

390
Կիրակի, 16 փետրվարի, 2020 թ., 04:15
«Որտե՞ղ է ժողովուրդը». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղղակի ապապետական է հասարակության մտածողությունը, անչափ հիասթափեցուցիչ է թողտվություն հանդուրժելու մեր ժողովրդի աստիճանը:

Եվս մեկ զինծառայող զոհվում է բանակում և ապիկար իշխանությունում էլի չկան կայծակնային հրաժարականներ, չկան ձերբակալություններ, իսկ մեր բողոքի ձայնը հնչում է միայն թվային տիրույթում:

Իր կառավարման մեծամտությամբ, արմատական ոչինչ չփոխելու մոլուցքով տարված և սեփական շահերը հանրայինից վեր դասելով ու ընտրություններում իր ստացած ժողովրդական վստահության կանխավճարը շահագործելով՝ այս իշխանությունը վերածվում է ապաժողովրդական մի խմբի, բայց որտե՞ղ է ժողովուրդը:

Որտե՞ղ է մեր ցասումը, որտե՞ղ է մեր հուժկու պահանջը՝ պատժելու պատասխանատուներին:

Որտե՞ղ ենք մենք ընդհանրապես»: