Երևան-Լոս-Անջելես թռիչքներ կլինե՞ն. պարզաբանում է Տաթևիկ Ռևազյանը
![]() Փետրվարի 13-ի նիստում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է արվում Երևան-Լոս Անջելես թռիչք բացելու ուղղությամբ: Լոս-Անեջելեսում հայկական մեծ համայնք ունենք, և շատ քաղաքացիներ են իրեն դիմել այդ խնդրով: Տ. Ռևազյանն ասաց, որ աշխատանք տարվում է, սակայն խնդիրը բարդ է: Բանն այն է, որ որպեսզի թռիչքները շահութաբեր լինեն, հարկավոր է շաբաթական 2-3 թռիչք իրականացնել, ինչը մեր ավիաընկերությունները դեռ իրագործելի չեն համարում: Հիմա Քաղավիացիայի կոմիտեն աշխատում է հարցի լուծման հասնել Վրաստանի միջոցով: «Իրենք ավելի շատ հետաքրքրվում են Նյու-Յորքի ուղղությամբ, մենք՝ Լոս-Անջելեսի»,- ասաց Ռևազյանը: Այս երկխոսությունը տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցի քննարկման ժամանակ: Քաղավիացիայի կոմիտեի նախագահի ներկայացմամբ՝ ՀՀ-ն մինչ այժմ կնքել է միջպետական 49 համաձայնագիր: Առաջիկայում կստորագրվի ՀՀ-ԵՄ միջև ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
