Ղազախստանում զանգվածային անկարգություններից 8 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել
2044
Շաբաթ, 08 փետրվարի, 2020 թ., 14:15
![]() Առնվազն 8 մարդ է զոհվել, 40-ը վիրավորվել Ղազախստանի հարավային Կորդայ շրջանի մի քանի հատվածներում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից: Այժմ անվտանգության ուժերն իրավիճակը վերահսկողության տակ են վերցրել, հայտնում է Reuters-ը: Նշվում է, որ սկզբում մոտ 70 մարդ ներքաշվել է ղազախղրղզական սահմանից ոչ հեռու գտնվող Մասանչի գյուղի ծայրամասում սկսված ծեծկռտուքի մեջ։ Հետո մոտակա գյուղերից նրանց են միացել ևս 300-ը: Ոստիկնության հետ բախումներ են եղել, ամբոխը ներխուժել է ոստիկանության բաժին՝ կրակելով երկու սպաների ուղղությամբ, այրել տասնյակ շենքեր ու մեքենաներ: Ըստ Ղազախստանի ՆԳ նախարար Երլան Տուրգումբաևի՝ ձերբակալվել է 47 մարդ: |

Քալիֆոռնիայում մասնավոր համերգի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ վիրավորվել է
13213:12
Յակուտիայում հայրը որսորդական հրացանով սպանել է 15-ամյա որդուն, վիրավորել կրտսեր որդուն և ինքնասպան եղել
15112:54
Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել (տեսանյութ)
20209:43
Ինդոնեզիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
279Երեկ, 14:43
Կադրեր՝ 3-րդ մասում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վայրից (տեսանյութ)
176Երեկ, 14:06
Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանում
148Երեկ, 12:12
