Կանադան Իրանին 1 մլրդ դոլարի փոխհատուցման հայց է ներկայացրել
![]() Կանադացի փաստաբանները խմբային դատական հայց են ներկայացրել Իրանի իշխանությունների դեմ՝ պահանջելով հունվարի սկզբին առնվազն 1,5 միլիարդ կանադական դոլար (1,1 միլիարդ դոլար) վճարել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Boeing 737 ինքնաթիռի խոցման համար: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով դատական գործին և փաստաբան Ջոն Առնոլդին: Գործով պահանջի հասցեատեր են համարվում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման ղեկավարներ, այդ թվում՝ գեներալ-մայոր Ամիր Ալի Հաջիզադեն, օդուժի և զինված ուժերի ղեկավարները,- հայտնում է գործակալությունը: Գլխավոր հայցվորի անունը չի բացահայտվում, բայց, ըստ նախնական տեղեկությունների՝ նա տուժողներից մեկի մերձավոր ազգականն է: Գործակալությունը նշում է, որ նրա անունը պետք է գաղտնի պահվի՝ իշխանությունների կողմից նրա իսկ ընտանիքի անվտանգության նկատառումներից ելնելով: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
