Երևան`   +4 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2026 թ.

Հնարավոր կլինի ստանալ ռուսական անձնագիր՝ առանց հայկականից հրաժարվելու․ #КоммерсантЪ

2050
Ուրբաթ, 07 փետրվարի, 2020 թ., 23:05
Հնարավոր կլինի ստանալ ռուսական անձնագիր՝ առանց հայկականից հրաժարվելու․ #КоммерсантЪ

«Կոմերսանտ» թերթը հայտնում է Ռուսաստանի օրենսդրության առաջիկա փոփոխությունների մասին, որոնք պարզեցնելու են օտարերկրացիների համար Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելու կարգը:
Ինչպես նշում է թերթը, Պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգի իրականացման վերաբերյալ աշխատանքային խումբն սպասում է «Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունների իրականացմանը:

«Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի «դ» կետը: Ըստ որի՝ օտարերկրյա քաղաքացիները Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելու համար պետք չէ հրաժարվեն իրենց քաղաքացիությունից»,- գրում է թերթը: