Սաուդյան Արաբիան կարող է կտրուկ կրճատել նավթի արդյունահանումը՝ կորոնավիրուսի պատճառով
![]() Սաուդյան Արաբիան կարող է կարճ ժամանակահատվածով կտրուկ կրճատել նավթի արդյունահանումը նոր տեսակի կորոնավիրուսի տարածման ֆոնին, գրում է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով OPEC-ի աղբյուրներին։ Սաուդյան Արաբիան ցանկանում է աջակցել շուկային և Չինաստանի կորոնավիրուսի բռնկման ազդեցության հաղթահարմանը, քանի որ վարակն ազդում է ածխաջրածինների պահանջարկի վրա: Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը հայտնում է, որ նոր տեսակի կորոնավիրուսն ածխաջրածինների պահանջարկի կրճատման պատճառ է դարձել, ինչը հետևաբար նվազեցնում է նավթ արդյունահանող երկրների եկամուտները: Կազմակերպության անդամները մտադիր են քննարկել հնարավոր գործողությունները 5-ին: Կորոնավիրուսի բռնկումը, որը, վերջին տվյալների համաձայն, արդեն հանգեցրել է վառելիքի գների ամենավատ ցուցանիշին 30 տարվա ընթացքում: WSJ-ի համաձայն՝ Ռիադը երկու հիմնական տարբերակ ունի: Առաջին տարբերակով՝ Սաուդյան Արաբիան համոզելու է նավթի այլ արտահանողներին համատեղ ձևով կրճատել նավթի արտահանումն օրական 500,000 բարելով մինչև ճգնաժամի ավարտը: Երկրորդ տարբերակով՝ սաուդացիները ժամանակավորապես կնվազեցնեն նավթի արտահանումն օրական 1 միլիոն բարելով: Մինչ այժմ OPEC-ում չկա համաձայնություն այն մասին, թե ինչպես կարգավորել նավթի մատակարարումներն այս իրավիճակում, նշում է թերթը: Բայց կոլեկտիվ գործողությունն ավելի արդյունավետ կլինի շուկաների պահպանման հարցում. վերջին ամսվա ընթացքում նավթի գինը նվազել է 15%-ով: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
