«Այս դեպքից հետո ռեստորանի սեփականատերն աղմուկ է բարձրացրել». Նիկոլ Փաշինյան
![]() ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կիրակի օրն ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության: Միասին մոտ չորս ժամ անցկացրինք ճամփեզրյա մի ռեստորանում: Հաշիվը վճարելուց հետո տեսա, որ ՀԴՄ կտրոն չեն բերում: Հրավիրեցի մատուցողին, հարցրեցի. ՀԴՄ կտրոն չպետք է տա՞ք: Ասաց՝ պետք է տանք: Ասացի՝ դե խնդրում եմ տվեք: Որոշ ժամանակ սպասեցի ու տեսնելով, որ կտրոնը չեն բերում, ես ինքս մոտեցա: Տեսնեմ՝ մի քանի աշխատողներով հավաքվել են ՀԴՄ-ի գլխին ու չեն կարողանում կտրոն խփել (նման բան պատահում է այն դեպքերում, երբ օբյեկտի աշխատողները սարքի հետ առնչվելու պրակտիկա չեն ունենում): Այդ ընթացքում իմացել էի, որ քաղաքացիների խումբ է եկել, որ ինչ-որ հարց է ուզում ինձ հետ քննարկի: Ռեստորանից դուրս եկա, երևի մի քսան րոպե զրուցեցի քաղաքացիների հետ: Զրույցն ավարտելուց հետո հետաքրքրվեցի. ՀԴՄ կտրոնը բերեցի՞ն: Ոչ ոք տեղյակ չէր: Ներս մտա, հարցրեցի. ի՞նչ եղավ ՀԴՄ կտրոնը: Սկսեցին ինչ-որ բան պատմել, որ ՀԴՄ-ն նոր են փոխել և այլն և այսպես շարունակ ու այդպես էլ կտրոն չտվեցին: Աշխատողին ասացի՝ բայց Դուք հեռուստացույց չեք նայո՞ւմ, չեք տեսնո՞ւմ, որ ամբողջ օրը խոսում ենք ՀԴՄ կտրոնի, դրա կարևորության մասին, ասում ենք, որ ՀԴՄ կտրոն չխփողը զինվորից է գողանում: Հիմա Դուք կոնկրետ դրանով եք զբաղված ու ես հիմա դեպքի մասին ահազանգելու եմ Արցախի հարկային մարմիններին, որ ընթացք տան: Այդպես էլ վարվեցի ու կարծում եմ, որ բոլոր ՀԴՄ չխփողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Ի դեպ, չնայած Արցախի Հանրապետությունում հանրային սննդի օբյեկտները հաստատագրված հարկ են վճարում, ՀԴՄ կտրոնի թողարկումն ամեն գործարքի համար պարտադիր է, որովհետև շրջանառության մի շեմից հետո հարկային վերահաշվարկ է տեղի ունենում: Իսկ շրջանառության շեմը վերահսկվում է ՀԴՄ կտրոններով: Հիմա այս դեպքից հետո ռեստորանի սեփականատերն աղմուկ է բարձրացրել, թե վարչապետը հարկայինն ուղարկել է ինձ վրա: Ուզում եմ պաշտոնապես ասել, որ բոլոր նման դեպքերում նույն կերպ եմ վարվելու և նույն կերպ վարվելու կոչ եմ անում Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքացիներին: Հ. Գ. Հաշիվը բերելիս ասացին, թե իրենց մոտ զինվորները տասը տոկոս զեղչ ունեն և այդ զեղչը տարածվեց նաև մեր զինվոր Աշոտի վրա: Ահա, այսպիսի հայրենասիրական քայլ: Բայց սիրելիներս, զինվորի հաշվին զինվորին լավություն պետք չի անել: Իր հարկերի վճարման հարցն օրենքով նախատեսված կարգով լուծեք և դրանից հետո միայն լավություն արեք: ՀԴՄ կտրոն չխփողը գողանում է զինվորից: Եվ նման պահվածքը պետք է արժանանա համազգային արգահատանքի: Հ. Գ. -2 Քանի որ հիմա սկսվելու են բազմաթիվ հրապարակումներ լույս տեսնել այդ օրն այդ ռեստորանում բացված «էլիտար» սեղանների և «ճոխ» ուտեստների մասին, միանգամից ասեմ, որ 39 հազար դրամ է կազմել մեր հաշիվը: Էս գործի սիրահարները թող նայեն, թե ինչ կարող են տեղավորել այս աննախադեպ թվաբանության մեջ: Ասեմ նաև, որ Աշոտը կիրակի օրով զորամասի տարածքը մի քանի ժամով լքել է օրենքով սահմանված կարգով, ինչպես մեր մյուս բոլոր զինվորներն են անում: Փաստաթղթերն անձամբ եմ ստուգել»: |

«Դուք իմ հարցերին պատասխանեք, թե չէ՝ ոգևորվել եք, ինձ եք կպել»․ Թադևոս Ավետիսյանը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
9913:06
Հաշվարկվել է Հոնկոնգում 160 մարդու կյանք խլած հրդեհի տնտեսական վնասը
266Երեկ, 23:18
«Վերջին յոթ տարիների ընթացքում ոչ մի ռազմավարական ոլորտ զարգացում չի արձանագրել»․ Վահագն Սարոյան
13113.12.2025, 11:24
Որքա՞ն հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ. 3-րդ եռամսյակում. «Ժողովուրդ»
11713.12.2025, 09:18
Մհեր Գրիգորյանը հաստատել է՝ Ադրբեջանի փոխվարչապետի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը
13812.12.2025, 12:30
«Կարո՞ղ է երկիրն առաջ գնալ, եթե իր տնտեսական աճը սնվում է ոչ թե արտադրությամբ, այլ վարկով»․ Դավիթ Անանյան
17911.12.2025, 01:06
