Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Վաղուց ժամանակն է հրաժարվել Վովայի և Գորիկի կադրերից». Հովհաննես Գալստյան

281
Չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ., 01:40
«Վաղուց ժամանակն է հրաժարվել Վովայի և Գորիկի կադրերից». Հովհաննես Գալստյան

Ազատամարտիկ Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զարմանում եմ, որ այսպիսի ոստիկանություն և ԱԱԾ ունենալուց հետո դեռ հույս ունենք, որ նորմալ երկիր ենք կառուցելու։
Մինչև հիմա մտածում էի, որ Նիկոլի վարկանիշը Նիկոլից լավ ոչ ոք չի գցում, բայց պարզվում է, որ մեր ոստիկանությունը և ԱԱԾ-ն նրանից առաջ են ընկած...

Հիմա կասե՞ք, թե որն է ելքը։

Սաակաշվիլին որ եկավ իշխանության, ոստիկանության 90 տոկոսից ավելին փոխեց։

Վաղուց ժամանակն է հրաժարվել Վովայի և Գորիկի կադրերից։

Թե չէ կունենանք այն, ինչ հիմա ունենք...»: