Նարեկ Մալյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանը ազատ արձակվեցին
![]() «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն ու «Ադեկվատ» խմբի անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը քիչ առաջ ազատ արձակվեցին: «Չգտան զենքեր, որովհետև չունեմ, օրինական էլ չունեմ, օրինական որսորդական հրացան ունեմ, դժվար դրանով ման գայի փողոցում... Ինչ վերաբերում է ձերբակալությանը, տեղեկություններ ունեմ, որ Լարիսա Մինասյանը («Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն) բավական կոշտ խոսակցություն ա ունեցել վարչապետի հետ ու պահանջել ա, որպեսզի ապօրինություններով ու տարբեր մեթոդներով կանխեն մեր գործունեությունը Հայաստանում: Սա դիտարկում եմ որպես կրկեսի մի մաս»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մալյանը: «Դուրս էի եկել, որ գայի, Մալյանին աջակցեի, իմ առաջ ավտո քաշին, Նիկոլի երազած ձևերով ասֆալտին փռեցին, ոչ մի հիմնավորում չբերելով ասացին, որ բոլոր հարցերին կպատասխանեն տեղում: Հետո ասացին՝ ինչի համար են բերել, բայց ես զենք-զինամթերք չունեմ»,- դուրս գալով ոստիկանության 6-րդ վարչությունից ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը: «Ադեկվատ» նախաձեռնության հիմնադիր Արթուր Դանիելյանն ու ևս երկու անդամ դեռ ոստիկանությունում են: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
