«Զգուշացնում եմ, եթե բալեր վաճառեն, կենթարկվեն քրեական պատասխանատվության». Արմեն Խաչատրյան
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադարձել է հունվարից ուժի մեջ մտած նոր բալային համակարգին և հասարակության շրջանում առկա դժգոհություններին: «Բալային համակարգը չի կարող հակասահմանադրական լինել։ Նախ ասեմ՝ ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, որն իրականացվում է, ենթարկվում է նաև իրավական փորձաքննության, այսինքն՝ փորձաքննության արդյունքում առաջին հարցը, որ դրվում է՝ հակասո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞ ոչ և ընդհանրապես ընթացիկ օրենսդրությանը հակասո՞ւմ է, թե՞ չէ, փորձաքննության արդյունքներից հետո այդ ակտը նոր հետագա առաջընթացի հնարավորություն է ստանում քայլերի։ Ինչ վերաբերում է, որ երկու տույժ է սահմանվում մեկ արարքի համար, ես միանգամից օրինակով ասեմ՝ քրեական օրենսդրության մեջ կիրառվում է ազատազրկում, որպես հիմնական պատիժ և հետը երեք տարով վարորդական իրավունքից զրկում, տուգանք, որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկում։ Քրեական օրենսգրքում կա հիմնական պատիժ, որը ազատազրկում է և կա լրացուցիչ պատիժ՝ տուգանք, պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում, վարորդական իրավունքից զրկում»,-ասել է պատգամավորը: Հարցին, թե բալեր վաճառողներին պատասխանատվության ենթարկելու տարբերակ չկա՞, երբ դա արվում է նույնիսկ հայտարարություն տեղադրելու մակարդակով: Խաչատրյանն ասել է. «Հետևյալ մեխանիզմն են մարդիկ մտածել, որ եթե իրավախախտումը կատարում եմ ես, դիմում եմ Ձեզ, Դուք դիմում եք ներկայացնում համապատասխան տեղ, որ վարել եք իբր Դուք և բալը կիրառվում է Ձեր նկատմամբ։ Զգուշացնում եմ բոլորին, եթե նման դեպքեր ի հայտ կգան և պարբերական բնույթ կկրեն, այստեղ անձինք կենթարկվեն նաև քրեական պատասխանատվության և մենք դրա նախադեպն ունեցել ենք»: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18