Հայաստանը նշում է Բանակի օրը
![]() Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը: Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման անցած ուղին բարդ էր. այն սկսվեց Արցախյան ազատամարտով, տարիների ընթացքում գրեց բազում հերոսական էջեր, ամրագրեց մեր հաղթանակն ու դարձավ տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից մեկը: Սրա համար մենք պարտական եք այն նվիրյալներին, ում սխրանքի, ինքնազոհության շնորհիվ այսօր ունենք մի կառույց, որին վստահում ու ապավինում են Հայաստանն ու հայ ժողովուրդը: Այսօր երկրում տեղի կունենան տոնական միջոցառումներ: Ազատության հրապարակում, ժամը 15.00-ին տեղի կունենա ՀՀ զինված ուժերի կազմավորման 28 ամյակին նվիրված տոնական շքերթ, ժամը 15.30-ին՝ Հյուսիսային պողոտայում՝ տոնական համերգային ծրագիր: Տոնական միջոցառումները կեզրափակվեն ժամը 17.30-ին Ազատության հրապարակում կայանալիք գալա համերգով: |

«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
6214:00
«Սա Գյումրին է». Գոհար Պապիկյան (տեսանյութ)
9113:06
Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
18910:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13607:06
«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան
185Երեկ, 23:54
Արփինե Հովհաննիսյանը պատրաստել է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետի երկարաձգման օրենսդրական առաջարկություն (տեսանյութ)
173Երեկ, 23:36
