Բաղդադում ԱՄՆ դեսպանատան գնդակոծման հետևանքով կան վիրավորներ
![]() Բաղդադում «կանաչ գոտու» հրթիռակոծման հետևանքով՝ (ամերիկյան դեսպանատան տարածք) երեք մարդ է վիրավորվել։ Այս մասին երկուշաբթի հայտնել է իրաքյան Al Sumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրաքյան անվտանգության ծառայության աղբյուրը: Ավելի վաղ Agence France-Presse-ը հայտնել էր մեկ զոհի մասին: Դեպքից հետո Իրաքի վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդել Մահդին հանձնարարել է երկրի անվտանգության ուժերին ձեռնարկել բոլոր միջոցները՝ կանխելու Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումների կրկնությունը: Նա հարձակումն անվանել է «անհատների կողմից գործած անպատասխանատու գործողություն»՝ շեշտելով, որ այս հարձակումը «կարող է հանգեցնել լուրջ հետևանքների»: Իրաքի վարչապետը նաև հավելել է, որ կարգադրել է «հետաքննություն անցկացնել, գտնել հարձակման մեջ ներգրավվածներին և դատական գործի հարուցել»: Վերջին ամիսներին Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը բազմիցս հարձակման է ենթարկվել տարբեր եղանակներով, սակայն հրետակոծման ժամանակ առաջին անգամ հրթիռներն ընկել են ուղղակիորեն դիվանագիտական առաքելության տարածքում: Հունվարի 26-ին այս հրետակոծությունը յոթ օրվա ընթացքում երկրորդն է: Հունվարի 20-ին դեսպանատան մոտ երեք հրթիռ է ընկել: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
