Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի՞

340
Երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ., 11:15
Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի՞

Արդեն հայտնել ենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է հրավիրել: Առիթը նույն խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի՝ Հրայր Թովմասյանի դստեր հետ կապված գրառումն է։

MAMUL.am-ը խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանին հարցրեց, թե նիստում Հարթենյանի մանդատը վայր դնելու հա՞րցն է քննարկվելու: Խմբակցության ղեկավարը հստակ պատասխան չտվեց, միայն նշեց, որ նիստը փակ է, քննարկվելու են մի քանի հարցեր, ինչից հետո խմբակցությունը հանդես կգա հայտարարությամբ: