Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի
![]() Թուրքիայի արևելքում հունվարի 24-ի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի, իսկ իրականացվող որոնողափրկարարական աշխատանքները մոտենում են ավարտի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոժանը, հայտնում է Anadolu գործակալությունը: Նրա խոսքով՝ 104 վիրավոր մնում են հիվանդանոցներում։ Հիշեցնենք՝ հունվարի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:55-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:55-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.370 և արևելյան երկայնության 39.220 աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
