Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Կասկածներ կան, որ որոշ պաշտոնյաներ զբաղվել են վարչապետի ասած բորսայում բաժնետոմսեր ձեռք բերելով». Լ. Գալստյան

316
Կիրակի, 26 հունվարի, 2020 թ., 18:30
«Կասկածներ կան, որ որոշ պաշտոնյաներ զբաղվել են վարչապետի ասած բորսայում բաժնետոմսեր ձեռք բերելով». Լ. Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կապանում Ամուլսարի մասով վարչապետն ասել է․ «Նախկինում էլ են եղել կասկածներ, հիմա էլ կան կասկածներ, որ այդ իրավիճակում շահագրգիռ են որոշ շրջանակներ, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի բորսայում բաներ տեղի ունենան, որպեսզի իրենք ձեռք բերեն էնտեղ գոյություն ունեցող բաժնետոմսերը, բայց իրենց էլ երազախաբություն է սպասվում, որովհետև մենք այդպիսի զարգացումներ, այդպիսի մանր պրոցեսներ թույլ չենք տալու, եթե պարզվի այդպիսի բան, ամենակոշտ պատասխանատվության կենթարկվեն բոլոր ներգրավված անձինք»:
Այս և նմանատիպ այլ կասկածների մասին ասել ենք դեռ 2012-ից սկսած՝ համացանցի բազմաթիվ նյութերը վկա։ 2018-ի հեղափոխությունից հետո էլ ենք ասել։ Անհամբերությամբ սպասում ենք, որ կբացահայտվեն այդ պրոցեսներն ու դրանց մասնակիցները։
Կասկածներ ու լուրեր կան, որ 2018-ի ամառվանից հետո էլ որոշ պաշտոնյաներ միջնորդավորված զբաղվել են վարչապետի ասած բորսայում բաժնետոմսեր ձեռք բերելով։

Հ․ Գ․ ԶՊՄԿ-ի բաժնեմասերի տերերի փոփոխությունը վկա»: