Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ազգային ժողովն ու կառավարությունը պետք է հրատապ քննարկեն այս խնդիրը». Լևոն Գալստյան

274
Շաբաթ, 25 հունվարի, 2020 թ., 05:05
«Ազգային ժողովն ու կառավարությունը պետք է հրատապ քննարկեն այս խնդիրը». Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա ուղղակի անթույլատրելի երևույթ է, և կարծում ենք՝ ՀՀ Ազգային ժողովն ու կառավարությունը պետք է հրատապ քննարկեն այս խնդիրն ու առաջարկեն օրենսդրական լուծումներ, որոնք պետք է ապահովեն հետևյալ նվազագույն կարգավորումները.

1) Պետությունը պետք է մշտապես իրականացնի արտահանվող մետաղների խտանյութի և համաձուլվածքների բաղադրության լաբորատոր վերստուգումներ՝ հայտարարագրված և մնացած բոլոր տարրերի իրական պարունակությունները պարզելու նպատակով։

2) Այդ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի ՀՀ քաղաքացիներին՝ որպես մեր երկրի ընդերքի իրական սեփականատերեր։

3) Այս փոփոխությունները պետք է արվեն հնարավորինս արագ ու մասնակցային գործընթացով՝ հանրային ու մասնագիտական շերտերի ակտիվ ներգրավմամբ։ Մենք որպես բնապահպանական քաղաքացիական խումբ պատրաստ ենք աջակցել դրանց իրականացմանը, եթե իհարկե, կա փոխհամաձայնություն վերը նշված սկզբունքային խնդիրների շուրջ»: