Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ի՞նչ են փնտրում քննիչները Թովմասյանի տանը. մեկնաբանում է Միհրան Պողոսյանը

792
Ուրբաթ, 24 հունվարի, 2020 թ., 12:45
Ի՞նչ են փնտրում քննիչները Թովմասյանի տանը. մեկնաբանում է Միհրան Պողոսյանը

«Ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենում պարոն Թովմասյանի հետ. ակնհայտ են քաղաքական հետապնդումն ու ռեպրեսիվ մեթոդները»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը: «Միջնորդել ենք, որպեսզի ամբողջ պրոցեսը տեսաձայնագրվի, որ հետագայում երևա՝ ով ինչ գործողություններ է կատարել: Քննիչը միջնորդությունը մերժել է, սակայն իր նախընտրությամբ, խախտելով Թովմասյանի անձնական կյանքի գաղտնիությունը, լուսանկարներ էր կատարում բնակարանում: Չգիտեմ՝ քննիչներն ինչ են փնտրում, իմ գնահատմամբ փնտրում են աղաղակող ինչ-որ բան, որպեսզի մատուցեն էս պրոցեսի իրական լինելը»: Անդրադառնալով ՀՔԾ-ի հաղորդագրությանը՝ Պողոսյանն ասաց. «Պարոն Թովմասյանը չի ծանոթացել, ես ամբողջությամբ չեմ ծանոթացել տվյալ որոշմանը... Լավ կլինի ՀՔԾ-ն պաշտոնական հաղորդագրությունների պարագայում բավարարեր մեր միջնորդությունը՝ տեսաձայնագրելու»: