«Հրայր Թովմասյանին ու Միհրան Պողոսյանին հնարավորություն չի տրվում ծանոթանալու դատարանի որոշմանը». Ամրամ Մակինյան
![]() ՀՔԾ քննիչներն ու ոստիկանության աշխատակիցներն արդեն մի քանի ժամ է գտնվում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում: Փաստաբան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խուզարկությունը դեռևս չի սկսվել. «Քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալով իրացմանը, մասնավորապես, Հրայր Թովմասյանին ու պաշտպաններից Միհրան Պողոսյանին հնարավորություն չի տրվում ծանոթանալու դատարանի որոշմանը: Սա աննախադեպ պրակտիկա է ՀՀ քրեական դատավարության մեջ, որ թույլ չի տրվում անձին, պրոֆեսիոնալ իրավաբանին որոշումը կարդալ: Պատճառաբանություններ որպես այդպիսին չեն բերվում»,- ասաց նա: Մակինյանը նշեց, որ Հրայր Թովմասյանն այս պահին իր բնակարանում է: «Մենք թե՛ գրավոր, թե՛ բանավոր դիմել ենք քննիչին՝ հնարավորություն տալ ծանոթանալ որոշմանը, պատճե ստանալ: Մենք իրավունք ունենք որոշումը բողոքարկելու, ո՞նց բողոքարկենք, որի պատճեն չունենք»,- հավելեց նա: |

«Շիական էլեմենտն Ադրբեջանում վերջապես ցույց տվեց իր դեմքը». Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)
5118:54
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմել Շաքիի միջադեպից
10916:48
«Մի խփնված ադրբեջանցի է մտել մի գյուղ, այս բարձր ամբիոնից շոու ենք սարքել». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
10715:36
«Եթե ադրբեջանցի զինծառայողը գիտի, որ ՀՀ-ում դատվելուց հետո պիտի հանձնվի Ադրբեջանին, արդեն անպատժելիության գիտակցում է ձևավորվում». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8715:12
«Առաջարկում եմ անցնել իրավապահ համակարգի հաստատությունների շենքերով»․ Հակոբ Բադալյան
11014:48
Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կարող է դեռ երեք ամիս մնալ հիվանդանոցում
12814:18
