Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Սպանդանոցային հարկադրանքը հետաձգելը ռիսկային է ու վտանգավոր». Հայկ Մանասյան

316
Հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ., 18:05
«Սպանդանոցային հարկադրանքը հետաձգելը ռիսկային է ու վտանգավոր». Հայկ Մանասյան

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կյանքից կտրված, գործնականում ժամանակավրեպ սպանդանոցային հարկադրանքը 6 ամսով հետաձգելը շատ ռիսկային է ու վտանգավոր։
Թեև մեր տեսաբան իշխանություններն ակնկալում են, որ այդ 6 ամսում գյուղացին կհարմարվի նոր բարքերին, այնուամենայնիվ, չեն հաշվարկել, որ անասնապահների զգալի մասը, կառավարության հիմարությունները տեսնելով ու հետագա վտանգներից խուսափելով, կարող են այդ 6 ամսում վաճառել իրենց ունեցվածքը, կենդանիները, և ստացված փողերով մեկնել խոպան՝ ավելի շահեկան ներդրումներ անելու։
Ողջ Եվրոպան սուբսիդավորում է անասնապահությունը, դա ձեռնտու բիզնես չէ, պետությունները տարատեսակ արտոնություններ են տալիս անասնապահին, որ էդ չնչին եկամուտներ ապահովող բիզնեսը չմեռնի, իսկ Դուք մի բան էլ «գռուզիտ» եք անում։
«Հայֆիլմի» հերոսը կասեր՝ «Որովհետե տգետ եք։ Կեղտն ու թրիքն էլ չեք տարբերում»»։