Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Իսրայելում Մակրոնը վիճել է ոստիկանի հետ

1559
Հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ., 11:35
Իսրայելում Մակրոնը վիճել է ոստիկանի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երուսաղեմ կատարած այցի ժամանակ վիճել է տեղացի ոստիկանի հետ: Համապատասխան տեսանյութը հունվարի 22-ին հայտնվել է սոցիալական ցանցերում:

«Ինձ դուր չի գալիս այն, ինչ դուք արեցիք իմ առջև, դուրս եկե՛ք»,- ասել է Ֆրանսիայի նախագահը և ոստիկանին մատով ցույց տվել ելքը:

«Մենք ունենք հիանալի աշխարհ, դուք մեծ աշխատանք եք կատարում քաղաքում, ես գնահատում եմ դա: Խնդրում եմ հարգե՛ք կանոնները, ինչպես եղել է դարեր շարունակ, կանոններն ինձ հետ չեն փոխվի: Խնդրում եմ, հարգե՛ք կանոնները»,- հավելել է Մակրոնը և մտել Սուրբ Աննայի բազիլիկ:

Ինչպես պարզաբանում է տեղական «Едиот Ахронот» պարբերականը, միջադեպը տեղի է ունեցել Սուրբ Աննայի բազիլիկի մուտքի մոտ, երբ նախագահ Մակրոնը վրդովվել է, որ ոստիկանության աշխատակիցները ցանկացել են ուղեկցել իրեն։

Իսրայելում Մակրոնը վիճել է ոստիկանի հետ