«Բոլոր ներկաները դեմ արտահայտվեցին Աջափնյակում նոր հանքի շահագործմանը». Գայանե Մելքոմ Մելքոմյան
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ ընդդիմադիրները զբաղված էին մեր կարողություններն ու աշխատանքը թերագնահատող, նույնիսկ վիրավորող հայտարարություններ անելով, ես և Օվսաննա Հովսեփյանը մասնակցեցինք Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտի նախնական հանրային լսմանը։ Հանքի տարածքը նախատեսվում է 320 հա՝ Սիլիկյան թաղամասից արևմուտք, ամենամոտ բնակելի շենքերից 350 մետր հեռավորության վրա․․․ Բոլոր ներկաները դեմ արտահայտվեցին հանքի շահագործմանը։ Աջափնյակում ներկայումս շահագործվում է 4 օրինական հանք։ Բոլորին մտահոգում էր սպասվելիք աղմուկը և հատկապես փոշին՝ նկատի ունենալով, որ Երևանի օդը արդեն իսկ բավական աղտոտված է․ փոշին, պաշտոնական տվյալների համաձայն, զգալիորեն գերազանցում է թույլատրելի մակարդակը։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ևս նախնական բացասական կարծիք ունի նոր հանքի շահագործման վերաբերյալ։ Մինչև կլրանա համայնքի նախնական համաձայնության մասին հայտնելու 5-օրյա ժամկետը, մեր վերջնական դիրքորոշումը կհստակեցնենք ու կներկայացնենք քաղաքապետին։ Թեև սա օրենքի պահանջ չէ, կարծում եմ՝ ավագանին պետք է ակտիվ մասնակցություն և դիրքորոշում ունենա համայնքի համար այսպիսի կարևոր նշանակության հարցերում»: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54