«Հեղաշրջման փորձեր իսկապես կատարվել են». Արմեն Գրիգորյան
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է «Հայկական ժամանակ» լրատվականի հոդվածին, որում ասվում էր, որ Միքայել Մինասյանը և Արթուր Վանեցյանը համատեղ պլան են մշակել հեղաշրջման: «Ես կարող եմ հրապարակային մասով խոսել, ինչ հրապարակվել է։ Իսկապես փորձեր կատարվել են։ Հեղափոխությունից հետո որևէ վայրկյան նախկինները չեն դադարել հույս փայփայել հետ գալու։ Ի դեպ, նրանք հաճախ եռամսյա ժամկետի մասին էին խոսում, և իրենց խմբակներին տեղյակ էին պահում, որ այս իշխանությանը երեք ամիս է մնացել։ Փորձը ցույց է տվել, որ այդպես 7-8 անգամ 3 ամիս է անցել, բայց նրանք հաջողություն չեն ունեցել, և նրանք հետ գալու հաջողություն երբևիցե չեն ունենա: Երկրում կատարվող բոլոր բարեփոխումները և զարգացումները ավելի են հեղափոխության արդյունքները հստակեցնում։ Աշխարհում գրեթե երկիր չկա, որը հեղափոխությունից հետո պահպանի տնտեսական աճը, հեղափոխությունից հետո 5%-ից ավելի տնտեսական աճ ենք ունեցել 2018-ին, իսկ 2019-ին՝ 7․5%, ինչը ահռելի մեծ հաջողություն է։ Միանշանակ է, որ հասարակության աջակցությունը շատ հստակ է և ավելի է բարձրանում։ Նախկինները հույս են ունեցել, որ տնտեսական աճի, ներքին խմորումների արդյունքում նրանք որևէ շանս կունենան, սակայն նրանց էջը փակված է, և նրանք պետք է հիմնականում անցնեն քրեական գործերով և պատասխանատվություն կրեն այդ բաների համար, ինչն էլ նրանց ագրեսիվ է դարձնում, և բնականաբար, տարբեր տեսակի փորձեր են կատարում՝ հանրային բողոքից և այլնից փորձում են օգտվել, բայց հիմնականում ձախողվում են»,-ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00