Վարչապետը՝ սպանդանոցային մորթի մասին
![]() ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին անդրադարձավ նաև սպանդանոցային մորթի պարտադիր պահանջին ու գյուղացիների բողոքի ակցիաներին: «Այո, պարտադիր պետք է անցնենք սպանդանոցային համակարգին, սա նաև երկրի ստանդարտի ու երկրի վարկանիշի հարց է: Արդյո՞ք մեր այն սիրելի հայրենակիցները, ովքեր բողոքի ձայն են բարձրացնում, ունեն արդարացի փաստարկներ: Այո, դրանցից ամենակարևորն այն է, որ չունենք բավարար խտություն ու քանակ սպանդանոցների: Ինչո՞ւ չունենք, որովհետև անընդհատ այս որոշումը հետաձգում ենք, որովհետև այն մարդիկ, ովքեր մտադրված են ներդրման, փողը դնում են, մտածում՝ կարող ա՞ սպանդանոցը կառուցեմ, փող ծախսեմ, պարզվի՝ կառավարությունը կարգավորումը չեղյալ է արել: Մյուս կողմից ունենք իրավիճակ, հայրենակիցներ, ովքեր ներդրում են արել ու հայրենակիցներ, ովքեր խնդիր ունեն իրավիճակի հետ: Այո, կառավարությունը պատրաստ է քայլ ձեռնարկել ու առաջարկում ենք հետևյալը: Մինչև փետրվարի 6-ը կդիտարկենք սուբսիդավորվող վարկերում այնպիսի կարգավորումներ, որպեսզի սպանդանոցների կառուցման ու տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեծվեն լավագույն պայմաններ: Պատրաստ ենք այլ առաջարկներ ևս լսել: Եթե ընդունելի է, մինչև հուլիսի 1-ը տալ ժամանակ, որպեսզի մեր հայրենակիցներն իրար հետ միանան, ներդրում անեն ու հուլիսի 2-ից էլ էս թեմային չենք անդրադառնալու»,- ասաց Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
