Չինաստանում նոր տիպի թոքաբորբի զոհերի թիվը հասել է 9-ի
![]() Չինաստանում հայտնաբերված վտանգավոր 2019-nCoV կորոնավիրուսի զոհերի թիվն ավելացել է. արդեն իններորդ մարդն է դարձել նոր տիպի թոքաբորբի վիրուսի զոհը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիգիենայի և առողջության հարցերով պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Լի Բինը: «Զոհերի թիվն ավելացել է ևս երեքով, իսկ վարակվածների թիվը հասել է 440-ի։ Մենք ձեռնարկում ենք կանխարգելիչ միջոցառումներ»,- նշել է Բինը: Ըստ բժիշկների, կորոնավիրուսը բնութագրվում է այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են հարբուխը, հազը, կոկորդի ցավը և կրծքավանդակում անհարմար զգացողությունը: Կարող են առաջանալ նաև գլխացավեր և ջերմություն, որոնք կարող են տևել մի քանի օր: Մասնագետները նախազգուշացնում են, որ բարդությունները վիրուսով վարակվելու դեպքում սպառնում են առաջին հերթին քրոնիկական հիվանդություններ՝ հիպերտոնիա, դիաբետ, սրտի իշեմիկ ու այլ հիվանդություններ ունեցող մարդկանց։ Կորոնավիրուսի ախտանիշները նման են թոքաբորբին և բրոնխիտին: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
