«Արդյոք եղա՞վ հետաքննություն այս հարցի շուրջ և ի՞նչ պարզվեց». Արտուշ Չիբուխչյան
Քաղաքացիական ակտիվիստ Արտուշ Չիբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018 թվականի հուլիսին Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներից մեկում ասեց հետևյալը. «Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպման ժամանակ մենք շատ բարձր գնահատեցինք այն փաստը, որ Ռուսաստանը Հայաստանին գազ մատակարարում է բավականին էժան գնով: Բայց ես ասացի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար կարևոր է ոչ թե այն, թե ինչ գնով է Ռուսաստանը Հայաստանին գազ մատակարարում, այլ այն, թե ինքը իր տանը ինչ գնով է սպառում այդ գազը: Հայաստանի քաղաքացին այսօր չի զգում, որ Ռուսաստանի էժան գազ է սպառում, և ես կարծում եմ, որ այստեղ կարող են լինել որոշակի անարդյունավետ կառավարման՝ ընդհուպ մինչև կոռուպցիոն ռիսկեր: Եվ ես կարծում եմ, որ Ռուսաստանի իշխանությունը ըմբռնմամբ է մոտենում, որ մենք այս հարցերով լրջությամբ զբաղվենք և հասկանանք, թե ինչ է տեղի ունենում»։ Արդյոք եղա՞վ հետաքննություն այս հարցի շուրջ և ի՞նչ պարզվեց: Կա՞ր արդյոք կոռուպցիոն մեխանիզմ գազի գնագոյացման մեջ, թե նախորդներն այս հարցում աշխատելուց ոչ մի բացթողում չեն արել: |
ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
97Երեկ, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
40417.04.2024, 16:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
100915.04.2024, 20:36«Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի»․ Տոկաև
107415.04.2024, 12:18ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am
110915.04.2024, 11:48Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել (տեսանյութ)
83415.04.2024, 11:30