Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Բելառուսը գտել է ռուսական նավթի այլընտրանքը

1585
Երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ., 20:35
Բելառուսը գտել է ռուսական նավթի այլընտրանքը

Բելառուսի նավթային ընկերությունը Նորվեգիայից գնել է 80 հազար տոննա նավթ, հայտնում է BelTA-ն՝ վկայակոչելով «Белнефтехим» կոնցեռնի մամուլի ծառայությանը:

«Բելառուսական նավթային ընկերությունը գնել է նորվեգական նավթի մի խմբաքանակ: Այն կազմում է մոտ 80 հազար տոննա, որը նախատեսված է «Нафтан»-ում վերամշակման համար»,- հայտնում է գործակալությունը:

«Нафтан»-ը Բելառուսի նավթավերամշակման գործարաններից մեկն է, որը գտնվում է Վիտեբսկի մարզում: Այն ապահովում է Ռուսաստանից եկող նավթի վերամշակումը և դրա հետագա արտահանումը ԵՄ երկրներ: Գործարանի արտադրանքի շուրջ 60%-ը արտահանվում է:

Ավելի վաղ Բելառուսը դիմել էր մի շարք եվրոպական երկրների՝ նավթի հնարավոր մատակարարման խնդրանքով: Բելառուսը դիտարկում էր նաև Ուկրաինայի, Ղազախստանի, Ադրբեջանի տարբերակները: