Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

#Huawei-ը կստանա ռուսական օպերացիոն համակարգ

642
Երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ., 16:35
#Huawei-ը կստանա ռուսական օպերացիոն համակարգ

Ռուսական Ред Софт ընկերությունը համաձայնության է եկել չինական Huawei ընկերության հետ՝ ընկերության սերվերների վրա օպերացիոն համակարգերի տեղադրման հարցով։ Ապագայում Huawei-ի սարքավորումների վրա կգործարկվեն ռուսական արտադրության այլ օպերացիոն համակարգեր, հայտնում է Коммерсантъ-ը:
Համաձայն կողմերի միջև կնքած պայմանագրի կետերի՝ ռուսական Ред Софт օպերացիոն համակարգը, որը ստեղծվել է Linux-ի հիման վրա, կստանա Huawei TaiShan 200 Server անվանումը, որը նախատեսված է տվյալների մշակման համար: Ներքին ծրագրակազմի և չինական սարքավորումների համատեղելիությունը հաստատվում է երկկողմանի վկայագրով:
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն Huawei ընկերությանը ներառել էր սև ցուցակում՝ ազգային անվտանգության սպառնալիքի պատճառով։ Huawei-ի հետ մեկտեղ սև ցուցակում էին ընկերության հետ կապված ևս 70 ընկերություններ: