Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Ռուսաստանը համաձայնություն չի տալիս Ղազախստանից Բելառուս նավթի մատակարարմանը»․ Լուկաշենկո

765
Երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ., 17:05
«Ռուսաստանը համաձայնություն չի տալիս Ղազախստանից Բելառուս նավթի մատակարարմանը»․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը համաձայնություն չի տալիս Ղազախստանից նավթի մատակարարմանը: Այս մասին Լուկաշենկոն հայտնել է նավթամթերքների արտահանման վաճառքի բարելավմանն ուղղված հանդիպման ժամանակ, գրում է БелТА գործակալությունը:

«Հնարավոր է՝ Ղազախստանը կարողանա մեզ նավթ մատակարարել, եթե Ռուսաստանը համաձայնվի: Տարօրինակ է, որ մեր դաշնակիցը համաձայն չէ նավթ մատակարարել մեր մյուս դաշնակցից: Դե, այսպիսին է իրավիճակը նավթի մատակարարման գործում, և մենք պետք է զբաղվենք դրանով»,- նշել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով, Բելառուսին ռուսական նավթի մատակարարումների մասնաբաժինը պետք է կազմի 30-40%, մնացած հումքի ծավալները կլրացվեն Բալթյան երկրներից և Ուկրաինայից: