Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Տավարի փոխարեն ձիու միս վաճառողները ցույց են անում, որ շարունակեն սպառողներիս խաբելը». Դանիել Իոաննիսյան

230
Երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ., 14:55
«Տավարի փոխարեն ձիու միս վաճառողները ցույց են անում, որ շարունակեն սպառողներիս խաբելը». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ես միս եմ առնում, ես ուզում եմ վստահ լինել, որ այն առողջ կենդանու միս է և ոչ թե իր մահով (հիվանդությունից) մահացած անասունի ու որ դա ուտելուց չեմ թունավորվի: Վստահ եմ, որ բացի բուսակերներից բոլորն էլ նույն կարծիքի են:

Կառավարությունն ու ՍԱՊԾ-ն այժմ փորձում են դա ապահովել: Իսկ տավարի փոխարեն ձիու միս վաճառողներն ու հիվանդությունից մահացած անասուններին մորթող-վաճառողները ելել, ցույց են անում, որ շարունակեն սպառողներիս խաբելն ու թունավորելը»: