Բաղդադի «կանաչ գոտում»՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, մի քանի հրթիռ է պայթել. #AlHadath
1778
Երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ., 14:40
![]() Բաղդադի «կանաչ գոտում», որտեղ տեղակայված են կառավարական գերատեսչություններն ու դեսպանությունները, երեք հրթիռ է պայթել, հայտնում է Al Hadath-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ երեք հրթիռ է արձակվել ԱՄՆ դեսպանատան տարածքի ուղղությամբ: Ըստ ստացված տեղեկությունների՝ հրթիռակոծումն իրականացվել է մայրաքաղաքի հարավ-արևելքում գտնվող թաղամասից՝ պատճառելով նյութական վնասներ: Ամերիկյան դիվանագիտական առաքելության հրթիռակոծությանը զուգահեռ, լսվել են տագնապի օդային ազդանշաններ։ ԱՄՆ զինված ուժերին պատկանող ուղղաթիռները բարձրացել են երկինք։ Վերջին ամիսներին Բաղդադի «կանաչ գոտին» բազմիցս ռմբակոծվել է, ինչի հետևանքով գրանցվել են զոհեր և վիրավորներ նաև Իրաքի անվտանգության ուժերի շրջանում: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
