Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Չեխիայի նախագահը թվարկել է Պուտինի՝ իշխանության մնալու երեք տարբերակները

755
Երկուշաբթի, 20 հունվարի, 2020 թ., 17:15
Չեխիայի նախագահը թվարկել է Պուտինի՝ իշխանության մնալու երեք տարբերակները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ունի երեք տարբերակ, որոնց միջոցով նա կմնա իշխանության իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո, նշել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը՝ Frekvence 1-ին տված հարցազրույցում:

Առաջին տարբերակը կլինի նորից որպես վարչապետի պաշտոնում մնալը, ինչպես եղավ 2008-ին: Երկրորդ տարբերակը կապված է Ռուսաստանի և Բելառուսի տնտեսական ինտեգրման ծրագրի շրջանակում որպես ղեկավար հանդես գալը: Զեմանն այս տարբերակը «մի փոքր տարօրինակ» է համարում: Նա նշել է, որ Պուտինը կարող է ղեկավարել այս պետությունը, բայց Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն «կարծես թե այդքան էլ հակված չէ» դրան:

«Վերջերս հայտնվեց երրորդ տարբերակը՝ ստեղծել Պետական խորհուրդ, և Պուտինը կարող է դառնալ դրա նախագահը»,- նշել է Զեմանը: