«Կեղծիք է, թե ցավակցություն չի եղել». Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ շատ է շահարկվում Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի/կառավարության ցավակցության հարցը, իմ կարծիքը հայտնեմ։ Նախ google-ի որոնմամբ աչքովս ընկավ, որ ահռելի թվով լրատվամիջոցներ, այդ թվում՝ ընդդիմադիր կամ անկախ, երեկ հրապարակել են վարչապետի անունից Կուտոյանի ընտանիքին ուղղված ցավակցական խոսքը և նրա մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի բազմակողմանի քննության մասին խոստումը։ Հետևաբար, կեղծիք է, թե ցավակցություն չի եղել։ Ոմանք տարակուսանք են հայտնել, թե ինչու այն չկա կառավարության կայքում։ Ես չեմ հիշում, որ շատ հեռու կամ ոչ այնքան հեռու անցյալում որևէ կառավարություն պաշտոնական կայքում տեղադրի նախկին կառավարությունների որևէ անդամի մահվան կապակցությամբ ցավակցություն։ Ի դեպ, ԱԱԾ- պետերը վաղուցվանից չունեն անգամ կառավարության անդամի կարգավիճակ, նրանք ուղղակի ներկա են գտնվում կառավարության նիստերին։ Նման դեպքերում ցավակցական ուղերձներ տեղադրվում են միայն այդ գերատեսչությունների կայքերում, որպես հարգանքի տուրք դրանց նախկին ղեկավարների, ինչը և արվել է ԱԱԾ-ի կողմից՝ և հաղորդագրություն տարածելով, և այն տեղադրելով ֆեյսբուքյան էջում ու կայքում։ Թե ինչու են այս ամենը շահարկում, երբ շահարկողներն էլ գիտեն, թե ինչպիսին է կարգը, ինչպես են աշխատել կառավարությունները, գերատեսչությունները թե նախկինում, թե այժմ, լավ կլինի իրենք բացատրեն»: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18