Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Գեորգի Կուտոյանը Սերժ Սարգսյանի երրորդ սպանված խորհրդականն է. Forrights.am

4119
Ուրբաթ, 17 հունվարի, 2020 թ., 22:45
Գեորգի Կուտոյանը Սերժ Սարգսյանի երրորդ սպանված խորհրդականն է. Forrights.am

ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանը Սերժ Սարգսյանի երրորդ սպանված խորհրդականն է, հայտնում է Forrights.am-ը։ Առաջինը 2001 թվականին սպանված 49-ամյա Գագիկ Պողոսյանն էր, ով սպանվել էր իրենց տան դռան բռնակին ամրացված նռնակի պայթյունից: Նա այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության պետն էր և խորհրդականը:

Երկրորդը 33-ամյա Գևորգ Մհերյանն էր, ով սպանվել է 2009 թվականին՝ վերելակից դուրս գալիս։

Երկու սպանություններն էլ չեն բացահայտվել: