«Երբ իրա հետ էինք, էդ սիգարետներն աչք չէին ծակում». անասնապահը՝ վարչապետին
![]() Շարունակվում է մսավաճառների և անասնապահների բողոքի ակցիան՝ Կառավարության շենքի դիմաց: «Հավաքն ըլնելու ա էնքան, որ ժողովրդի ասածը ըլնի: Երեկ մեր պարոն վարչապետը որ գրառել էր սիգարետների մասին, էդ նույն սիգարետներն իրա շարժի ժամանակ եղել ա: Երբ սաղս մի մարդու նման կանգնած էինք, էդ ժամանակ աչք չէր ծագում, հիմա ծագում ա՞»,- նշեցին նրանք: Անդրադառնալով ՍԱՏՄ ղեկավարի և սպանդանոցների ներկայացուցիչների ստորագրած հուշագրին՝ ասացին, որ անհամաձայնություն ունեն. «Համոզված ենք՝ ավել գումար են վերցնելու, ճանապարհածախսն էլ սպանդանոցը չի հոգալու... Ոչ մի գյուղացի հնարավորություն չունի անասունին սպանդանոց տեղափոխի, էդ գումարը վճարի, և երրորդ՝ էդ պայմանները ոչ մի գյուղացու ձեռ չեն տալիս»,- ասացին հավաքվածները: «Թող ամեն համայնք ունենա տեղամասային բժիշկ, գա, ստուգի կենդանու առողջությունը, եթե ենթակա է մորթելու, թող մորթեն»,- առաջարկեցին նրանք:
Տեսանյութը՝ Ֆակտորի |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
